«ՓՄՁ ներդրումներ» վարկային կազմակերպությունը կզբաղվի ՌԴ վարկի միջոցների բաշխմամբ

08.08.2009 | 10:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 7-ի նիստում որոշեց գրանցել եւ լիցենզավորել «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, նորաստեղծ վարկային կազմակերպությունը զբաղվելու է Ռուսաստանի կողմից տրամադրված կայունացնող վարկի այն մասի բաշխմամբ, որը ՀՀ կառավարությունը որոշել է ուղղել ՓՄՁ վարկավորմանը:

Հուլիսի 2-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ հայաստանյան տնտեսության վրա ռուսաստանյան վարկի դրական ազդեցությունը առավել շոշափելի կդառնա 2010 թվականին եւ ավելի փոքր ծավալով` այս տարվա երրորդ եւ չորրորդ եռամսյակներում:

Հունիսի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ՌԴ կողմից Հայաստանին տրամադրված պետական վարկի միջոցներից տնտեսության կայունացման ծրագիրը:

Ծրագիրը նախատեսում է բյուջետային վարկերի տրամադրում ըստ հետեւյալ բաղադրիչների` ֆինանսաբանկային համակարգի վարկավորում` 60,5 մլրդ դրամ, փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարկավորում` 6,4 մլրդ դրամ, համակարգաստեղծ կամ խոշոր ենթակառուցվածքների գործունեությունն  ապահովող տնտեսվարող սուբյեկտների վարկավորում` 23,1 մլրդ դրամ:

Դիտում՝ 19158
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW