«Վալլետտա»-ի պարտատոմսերի տեղափոխումը Cbond հարթակ թելադրված է ծախսերի նվազեցմամբ

07.08.2009 | 13:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Վալլետտա” ՍՊԸ-ի պարտատոմսերն (VALTB2 եւ VALTB3) այս տարվա օգոստոսի 6-ից “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ֆոնդային բորսայի Bbond ցուցակից տեղափոխվել են Cbond ազատ շուկա:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա”-ի պաշտոնական կայքը, բորսայում “Վալլետտայի” պարտատոմսերի ցուցակման դադարեցման եւ ազատ Cbond շուկայում առեւտրի թույլատրման մասին որոշումը կայացվել է ընկերության համապատասխան դիմումի համաձայն:

ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի խնդրանքով մեկնաբանելով պարտատոմսերի ցուցակման հարթակի փոփոխման պատճառը` “Վալլետտա” ՍՊԸ տնօրեն Շահեն Ստեփանյանն ասել է, որ դա տեղի է ունեցել հաստատված ծախսերի նվազեցման նպատակով:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ այս տարվա հունիսի 29-ին դադարեցվել էր “Արմսվիսբանկի”` որպես “Վալլետտա”-ի պարտատոմսերի (VALTB2 եւ VALTB3) շուկա ստեղծողի կարգավիճակը: Ներկայումս պարտատոմսերը մարքեթմեյքեր չունեն:

“Արմսվիսբանկի” ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանի խոսքերով, “Արմսվիսբանկի”` որպես “Վալլետտա”-ի պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակը դադարեցնելը պայմանավորված է եղել գործարքների կրճատմամբ եւ ներդրողների պասիվությամբ:

Ֆոնդային բորսայում ընկերության պարտատոմսերով (VALTB2) կատարված վերջին 2 գործարքները տեղի էին ունեցել այս տարվա հունիսի 25-ին: Գործարքների ծավալը կազմել էր 3.3 մլն դրամ, եկամտաբերությունը` 16.86%:

Դիտում՝ 14062
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW