Երեւան /Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգն այսօր հայտնել է համակարգին նոր հեռախոսային եւ ինտերնետային պրովայդերի` Unitel ընկերության միանալու մասին: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Telcell-ում, այժմ Unitel-ի ծառայությունների դիմաց կարելի է վճարել Telcell-ի վճարումների ընդունման ավելի քան 300 կետերում, որոնք տեղակայված են Երեւանում եւ Հայաստանի այլ քաղաքներում: Վճարման գործընթացը զբաղեցնում է ոչ ավել, քան 1 րոպե, իսկ վճարողներից միջնորդավճար չի գանձվում: Telcell-ի բաժանորդների համար 2009թ. օգոստոսի 1-ից գործելու է հատուկ առաջարկ. Unitel համակարգում գրանցված բաժանորդները կարող են իրենց միջազգային զանգերի պարտքերը մարել 10 տոկոս զեղչով: Այդ բոնուսը փոխանցվելու է վճարային տերմինալների միջոցով վճարումներ կատարելու ժամանակ: Tweet Դիտում՝ 12631