Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. առաջին կիսամյակի արդյունքներով 18 բանկեր եւ 4 վարկային կազմակերպություններ ընդգրկվել են ՀՀ 300 խոշորագույն հարկատուների ցուցակում: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, 2009թ. առաջին կիսամյակում Հայաստանի բանկային հատվածում խոշորագույն հարկատուն է եղել “Արդշինինվեստբանկը”, որը ցուցակում զբաղեցրել է 13-րդ տեղը: Բանկի վճարած հարկերի ընդհանուր գումարը կազմել է 1 608 367.2 հազ. դրամ: Հայաստանի 300 խոշորագույն հարկատուների ցուցակում 15-րդ տեղում է “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը”, որը վճարել է 1 426 375.1 հազ. դրամի հարկեր: 16-րդ տեղում է “ՎՏԲ-Հայաստան բանկը” (1 403 900.9 հազ. դրամ), 17-րդ տեղում` “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” (1 281 885 հազ. դրամ): Ցուցակում ընդգրկված են նաեւ. “Յունիբանկը” (28-րդ տեղ, 860 311 հազ. դրամ), “Կոնվերս բանկը” (46-րդ տեղ, 609 217 հազ. դրամ), “Ամերիաբանկը” (59-րդ տեղ, 477 340.4 հազ. դրամ), “Ինեկոբանկը” (67-րդ տեղ, 415 890 հազ. դրամ), “Հայբիզնեսբանկը” (84-րդ տեղ, 348 458.7 հազ. դրամ), “Պրոմեթեյ Բանկը” (112-րդ տեղ, 263 939.6 հազ. դրամ), “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը (113-րդ տեղ, 227 296.9 հազ. դրամ), “Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը” (148-րդ տեղ, 197 997.6 հազ. դրամ), “Զարգացման Հայկական Բանկը” (186-րդ տեղ, 159 519.8 հազ. դրամ), “Հայէկոնոմբանկը” (196-րդ տեղ, 155 656.1 հազ. դրամ), “Անելիք Բանկը” (204-րդ տեղ, 150 730.4 հազ. դրամ), “Կասկադ Բանկը” (231-րդ տեղ, 128 981.6 հազ. դրամ), “ՊրոԿրեդիտ Բանկը” (233-րդ տեղ, 127 227.5 հազ. դրամ) եւ “Մելլաթ Բանկը” (238-րդ տեղ, 124 086.6 հազ. դրամ): Ցուցակի 71-րդ տեղում է գտնվում “Նորվիկ” ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որի վճարած հարկերի ընդհանուր գումարը 2009թ. առաջին կիսամյակում կազմել է 401 176.2 հազ. դրամ: 118-րդ տեղում է “Ֆինքա” ունիվերսալ վարկային կազմակերպությունը (253 354.8 հազ. դրամ), 134-րդում` “Արեգակ” ունիվերսալ վարկային կազմակերպությունը (225 552.1 հազ. դրամ), 234-րդում` “ԱԿԲԱ Լիզինգ” ունիվերսալ վարկային կազմակերպությունը (126 988.9 հազ. դրամ): Սոցիալական վճարումների ցուցանիշով ՀՀ ֆինանսական հատվածում առաջատարն է “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը” (12-րդ տեղ, 178 490.4 հազ. դրամ): 14-րդ տեղում է “Արդշինինվեստբանկը” (171 332.1 հազ. դրամ), 24-րդ տեղում` “ՎՏԲ-Հայաստան Բանկը” (118 400.0 հազ. դրամ): Tweet Դիտում՝ 15860