“Ամերիաբանկի” շահույթը 2009թ. առաջին կիսամյակում կազմել է 555 մլն դրամ

21.07.2009 | 15:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Ամերիաբանկ” ՓԲԸ շահույթը 2009թ. առաջին կիսամյակում կազմել է 555 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5.4 անգամ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, այդ ցուցանիշով ՀՀ բանկային համակարգում “Ամերիաբանկը” զբաղեցնում է երրորդ տեղը: Ստացված շահույթի 79.5%-ը բաժին է ընկնում 2009թ. երկրորդ եռամսյակին:

Զուտ տոկոսային եւ նմանատիպ եկամուտներն աճել են 163.5%-ով, իսկ գործառնական եկամուտները` 125.8%-ով: Բանկի շահութահարկի գծով ծախսերը 2009թ. առաջին կիսամյակում կազմել են 302 մլն դրամ, մինչդեռ 2008թ. նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 37 մլն դրամ:

Դիտում՝ 13859

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW