ENECB1 պարտատոմսերի եկամտաբերությունը կազմել է 10.1285%

15.07.2009 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ /

Այսօր “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ֆոնդային բորսայում կնքվել են “Ինեկոբանկ” ՓԲԸ պարտատոմսերով (ENECB1) 3.3 մլն դրամ ընդհանուր ծավալի առաջին 2 բորսային գործարքները:

Պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.1285%:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել է “Կապիտալ Ասսեթ մենեջմենթ” ընկերության դիլեր-բրոքեր Ալիկ Առաքելյանը, այն փաստը, որ “Ինեկոբանկի” պարտատոմսերի եկամտաբերությունն առաջին գործարքներում գերազանցել է նախորդինը 0.6 տոկոսային կետով, բնական է, քանի որ ներկայումս ՀՀ պետական պարտատոմսերն ունեն 9.5% եկամտաբերություն:

“Բնական է, որ կորպորատիվ պարտատոմսերի եկամտաբերությունը պետք է գերազանցի պետական պարտատոմսերինը”, - ասել է Ալիկ Առաքելյանը:

Դիտում՝ 5855

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW