Հիփոթեքային ընկերությունը կսկսի աշխատել հուլիսից, ասել է ՀՀ վարչապետը

09.07.2009 | 14:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հիփոթեքային ընկերությունը կսկսի աշխատել այս ամսից, այսօր Երեւանում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հանդես գալով կառավարության նիստում` վարչապետը հիշեցրել է, որ կառավարությունը պետական երաշխիքներ է տրամադրել կառուցապատող մի շարք ընկերությունների:

Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հիփոթեքային ընկերության, որը պետք է վերաֆինանսավորի հիփոթեքային վարկերը, աշխատանքը եւ շինարարության ակտիվացումը կհանգեցնեն իրավիճակի կայունացման, իսկ ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան բնակարաններ ձեռք բերել մատչելի պայմաններով:

Վարչապետը հայտարարել է նաեւ ՀՀ գյուղական ճանապարհների վերանորոգման ծրագիրը շարունակելու անհարժեշտության մասին: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ սկսված աշխատանքների դադարեցումը կարող է հանգեցնել արդեն ներդրված միջոցների փոշիացմանը: Ծրագիրն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 6 մլրդ դրամ, որոնք նախատեսվում է ներգրավել Ասիական զարգացման բանկից:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 16 մլրդ դրամ:

Դիտում՝ 12114

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW