Հայաստանը կարողացավ դիմակայել ճգնաժամի առաջին ալիքին բանկային համակարգի կայունության շնորհիվ

07.07.2009 | 14:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանը կարողացավ դիմակայել ճգնաժամի առաջին ալիքին բանկային համակարգի կայունության շնորհիվ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հանդես գալով «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներ» գիտաժողովում` Տիգրան Սարգսյանն ասել է, որ  ՀՀ առեւտրային բանկերը կառավարության համար մոնետար խնդիրներ չեն ստեղծել:

Նրա խոսքերով, Կենտրոնական բանկի կողմից բանկային համակարգի խստապահանջ կարգավորման շնորհիվ Հայաստանում ձեւավորվել է ամուր ֆինանսական համակարգ:

Տիգրան Սարգսյանը խոստովանել է, որ արժույթի լողացող փոխարժեքին անցնելու արդյունքում ՀՀ բանկային համակարգը որոշակի շոկ է վերապրել, քանի որ 2003-2008թթ. ազգային արժույթն ամրապնդվում էր, եւ բանկերն արձանագրում էին դրամով արտահայտվախ ավանդների աճի բարձ տեմպ:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ բանկային համակարգը շարունակում է գրավիչ մնալ, եւ հակաճգնաժամային միջոցառումների իրականացման գործընթացում կառավարությունը հենվում է առեւտրային բանկերի վրա:

 

Դիտում՝ 14333

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW