Հայաստանյան ընկերությունները կարող են ցուցակվել Վարշավայի ֆոնդային բորսայում

03.07.2009 | 18:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում տեղի է ունենում «Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի ֆինանսական շուկաների զարգացումներն ու հեռանկարները եւ Հայաստանը» թեմայով կլոր սեղան:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, կլոր սեղանի ընթացքում Վարշավայի ֆոնդային բորսայի նախագահ Լյուդվիգ Սոբոլեւսկին ներկայացրել է Եվրոպայում խոշորագույններից մեկը հանդիսացող` Վարշավայի ֆոնդային բորսայի զարգացման պատմությունը:

Լյուդվիգ Սոբոլեւսկին հայտնել է, որ վարշավյան բորսայում գնանշվող 400 ընկերություններից 26-ը արտասահմանյան թողարկողներ են, որոնք բազավորվում են Ուկրաինայում, Էստոնիայում, Հունգարիայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում:

Լյուդվիգ Սոբոլեւսկու խոսքերով, Վարշավայի ֆոնդային բորսային հետաքրքրում է հայաստանյան ընկերությունների հետ համագործակցության հեռանկարը, որոնք կարող են լեհական ֆոնդային բորսայում ձեռք բերել միջոցների ներգրավման տարբեր աղբյուրներ:

«Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի ֆինանսական շուկաների զարգացումներն ու հեռանկարները եւ Հայաստանը» կլոր սեղանի կազմակերպիչը «Արարատբանկն» է:

Դիտում՝ 14769
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW