Երեւան /Մեդիամաքս/. Հունիսի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում անընդհատ ավելացել են եւ բանկերի թղթակցային հաշիվները (25.870 մլն-ից հասնելով 35.968 մլն), եւ դրամական բազան (399.490 մլն-ից հասնելով 412.339 մլն): Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են “Ռենեսա” ներդրումային ընկերությունում, այս հանգամանքը չեր կարող իր ուղղակի ազդեցությունը չունենալ պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդներում պահանջարկի ավելացման եւ տոկոսադրույքների իջեցման վրա: “Այդ ընթացքում անց է կացվել տեղաբաշխման երկու աճուրդ, որոնց ընթացքում գրանցվել է աննախադեպ մեծ պահանջարկ` մասնավորապես, կարճաժամկետ արժեթղթերի աճուրդի արդյունքերով պահանջարկը (ներկայացված հայտերի ծավալը) 4.5 անգամ գերազանցել է առաջարկը, իսկ միջնաժամկետ արժեթղթերի աճուրդի արդյունքներով պահանջարկը գերազանցել առաջարկը 3.5 անգամ”, - հայտնել են “Ռենեսայում”: Շարունակությունը կարդացեք այստեղ: Tweet Դիտում՝ 15015