Երեւան /Մեդիամաքս/. “Պեռնո Ռիկար Արմենիա” ընկերությունը մասնակցել է Elit Life Fair շքեղության ցուցահանդեսին, որը բացվել է Golden Palace հյուրանոցում հունիսի 26-ին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “Պեռնո Ռիկար Արմենիա”-ն ցուցահանդեսում ներկայացրել է իր լյուքսային ապրանքանիշերը` “Նաիրի”, Martell, Royal Salute, Hundred Cask: “Նրբագեղությունը եւ կատարելությունը այն արժեքներն են, որոնց հետեւում է վերոհիշյալ ապրանքանիշերից յուրաքանչյուրը, իսկ դրանց հարուստ ժառանգությունը եւ կատարելության ձգտումը հայտնի են ողջ աշխարհին”, - նշել են ընկերությունում: “Այդ փոքրիկ գլուխգործոցների մատուցողների դերում հանդես էին գալիս մնջախաղի վարպետները, որոնց շնորհիվ ցուցահանդեսի հաճախորդները գրավիչ ճամփորդություն կատարեցին ժամանակում եւ տարածությունում` զգալով լավագույն ռեստորանների սպասարկման նուրբ կոլորիտը եւ մթնոլորտը”, - նշեցին “Պեռնո Ռիկար Արմենիա” ընկերությունում: Tweet Դիտում՝ 16115