ՀՀ կառավարությունը պետական երաշխիքներ կտրամադրի եւս երեք կառուցապատող ընկերությունների

23.06.2009 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանում ճգնաժամից ամենաշատը տուժել է շինարարության ոլորտը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Տիգրան Սարգսյանը նշել է, որ շինարարական հատվածում արված մասնավոր ներդրումները, որոնք հիմնականում ներգավվում էին Ռուսաստանից, կրճատվել են 40 տոկոսով, եւ փաստորեն հենց այդքան էլ կազմել է անկումը ՀՀ շինարարության ոլորտում:

Վարչապետը հիշեցրել է, որ կառավարությունը պետական երաշխիքներ է առաջարկում այն կառուցապատողներին, որոնք ունեն անավարտ նախագծեր: Տիգրան Սարգսյանն ասել է, որ “Էլիտ Գրուպ” ընկերությունն արդեն ստացել է պետական երաշխիքներ, իսկ հաջորդ նիստում կառավարությունը պետական երաշխիքներ կտրամադրի եւս երեք մասնավոր ընկերությունների:

Կառավարության ղեկավարը նշել է, որ շինարարության ոլորտում ֆինանսավորման ծավալը աստիճանաբար կավելանա, ինչը կհանգեցնի անկման տեմպի կրճատման:

Տիգրան Սարգսյանն ասել է նաեւ, որ Հայաստանը Համաշխարհային բանկի եւ Զարգացման ասիական բանկի հետ համատեղ նոր ծրագրեր է սկսում, որոնց շրջանակներում կառուցվելու են շուրջ 1000 կմ երկարություն ունեցող ճանապարհներ: 

Դիտում՝ 12601
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW