Երեւանում բացվել է “Տոյոտա-Երեւան” ավտոսրահը
23.06.2009 | 12:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /




Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում բացվել է “Տոյոտա-Երեւան” ավտոմոբիլային նոր սրահը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, այլ պաշտոնյաներ ու ձեռնարկատերեր:
Ինչպես ասել է “Տոյոտա-Երեւան”-ի նախագահ Սամվել Մայրապետյանը, ընկերությունը Հայաստանում Toyota-ի պաշտոնական դիլերն է դարձել 2006թ. սեպտեմբերին, իսկ 2007 թվականին արդեն վաճառվել է 550 ավտոմեքենա: Նախորդ տարի վաճառվել է 1100 ավտոմեքենա:
Ամեն ամիս “Տոյոտա-Երեւան” ընկերության սպասարկման կենտրոնում կարող է սպասարկվել 1500 ավտոմեքենա:
“Տոյոտա-Երեւան”-ի ներդրումները կազմել են 2,5 մլրդ դրամ: “Տոյոտա-Երեւան”-ը Հայաստանի խոշորագույն հարկատուների ցուցակում զբաղեցնում է 18-րդ տեղը:
“Տոյոտա-Կովկաս” ընկերության նախագահ Տադամասա Յամադան շնորհանդեսի ընթացքում նշել է, որ Toyota-ն մեծ նշանակություն է տալիս հարավկովկասյան տարածաշրջանին:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: