«Գրանթ Թորնթոն Ամիօ»-ն կիրականացնի Ղրղզստանի ԿԲ-ի աուդիտը

23.06.2009 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ն` Grant Thornton International-ի հայաստանյան ներկայացուցչությունը, կիրականացնի Ղրղզստանի Կենտրոնական բանկի 2009թ. ֆինանսական հաշվետվության աուդիտը: 

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ի մարքեթինգի բաժնում, այդ որոշումը հաստատվել է Ղրղզստանի խորհրդարանի կողմից:

«Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերության բաժնետեր եւ ֆինանսական հաստատությունների աուդիտի բաժնի ղեկավար Արմեն Հովհաննիսյանի խոսքերով, անցյալ տարվա վերջում Ղրղզստանի խորհրդարանի կողմից օրենքում կատարվեցին որոշ փոփոխություններ, որոնց արդյունքում հանվեց Ղրղզստանում աուդիտորական գործունեության ծավալման համար լիցենզիայի առկայության պահանջը:

«Շատ ուրախ ենք, որ հաղթել ենք այս մրցույթում եւ որ հնարավորություն ունենք Ղրղզստանի Կենտրոնական բանկին մատուցել բարձրորակ ծառայություններ»,- ընդգծել է «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ի բաժնետերը:

Ավելի քան մեկ տասնամյակ «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ն աուդիտորական եւ խորհրդատվական ծառայություններ է մատուցում բազմաթիվ կազմակերպությունների Հայաստանում, Վրաստանում, Տաջիկիստանում եւ այլ երկրներում, որոնց շարքում են 25 բանկեր, տասնյակ վարկային ու ապահովագրական ընկերություններ եւ հիմնադրամներ:

Դիտում՝ 12452
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW