2009թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ ՀՆԱ-ն կրճատվել է 15.7%-ով

19.06.2009 | 13:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 15.7%-ով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, հունվար-մայիս ամիսներին ՀՆԱ ծավալը կազմել է 839 մլրդ 356.6 մլն դրամ:

Արդյունաբերական արտադրության ծավալը 2009թ. հունվար-մայիս ամիսներին կազմել է 226 մլրդ 890.9 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվելով 10.5%-ով:

Ընդ որում, ամենախոշոր անկումը գրանցվել է շինարարական ոլորտում (56.1%-ով):

Միջին ամսական աշխատավարձը 2008թ. հունվար-մայիս ամիսների համեմատ այս տարվա նույն ամիսներին ավելացել է 13.4 %-ով` կազմելով 97 527 դրամ:

Բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն ավելացել է 17.6%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 80 857 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 121 990 դրամ (աճը` 7.9%):

2009թ. հունվար-մայիս ամիսներին հայկական արտահանումը կրճատվել է մոտ 50%-ով

ՀՀ արտաքին առեւտրային շրջանառությունը 2009թ. հունվար-մայիս ամիսներին կազմել է 451.2 մլրդ դրամ ($1312.1 մլն)` 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 33.7%-ով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, արտահանման ծավալը 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 47.8%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 76.4 մլրդ դրամ ($220.1 մլն), իսկ ներկրման ծավալները կրճատվել են 29.9%-ով` կազմելով 374.8 մլրդ դրամ ($1092.0 մլն):

Արտաքին առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը 2009թ. հունվար-մայիս ամիսներին կազմել է 298.4 մլրդ դրամ, կամ $871 մլն:

Դիտում՝ 9583
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW