ՎԶԵԲ-ը եւ “Վնեշէկոնոմբանկը” “Հայաստանի էլցանցերին” կտրամադրեն 64,5 մլն եվրո
17.06.2009 | 13:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ եւ ռուսաստանյան “Վնեշէկոնոմբանկը” “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ին կտրամադրեն 64,5 մլն եվրո վարկ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում ստորագրվել են համապատասխան համաձայնագրեր: ՎԶԵԲ-ը “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ին կտրամադրի 42 մլն եվրո, իսկ “Վնեշէկոնոմբանկը”` 22,5 մլն եվրո` 10 տարի ժամկետով: Վարկը կսպասարկվի “ՎՏԲ-Հայաստան Բանկի” կողմից:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է ստորագրված համաձայնագրերի կարեւորությունը աշխարհում տիրող բարդ տնտեսական իրավիճակի լույսի ներքո եւ նկատել է, որ դրանք թույլ կտան մեղմել ճգնաժամի հետեւանքները: Վարչապետը նշել է նաեւ, որ դա ՀՀ բանկային համակարգում խոշորագույն գործարքն է:
“Վնեշէկոնոմբանկի” վարչության փոխնախագահ Պյոտր Ֆրադկովի խոսքերով, “ստեղծվել է կարեւոր նախադեպ, երբ անհանգիստ տնտեսական իրավիճակում մենք կարողացել ենք մշակել այդչափ կարեւոր բնագավառի ֆինանսավորման մեխանիզմ”:
“Интер РАО ЕЭС”-ի (“Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ սեփականատեր) վարչության նախագահ Եվգենի Դոդն ընդգծել է, որ վարկի տոկոսադրույքները մարվելու են ընկերության շահույթի հաշվին եւ ոչ մի կերպ չեն ազդի սակագների վրա:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: