Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանն արդեն մի քանի տարի հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու բարեփոխումներ է իրականացնում, այսօր Երեւանում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: “Այժմ անհրաժեշտ է գնահատել, թե որ փուլում ենք մենք գտնվում եւ որ ուղղությամբ ենք առաջ շարժվելու”,- ասել է նախարարը` հանդես գալով “ՍԿՊՀ հաշվապահական հաշվառում եւ աուդիտ” կոնֆերանսին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, Համաշխարհային բանկի /ՀԲ/ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսն ասել է, որ Հայաստանում ֆինանսական եւ կորպորատիվ թափանցիկության չափանիշների կիրառումը թույլ կտա ճիշտ գնահատել այս կամ այն ընկերության գործունեությունը, բարձրացնել ներդրողների վստահությունը, նպաստել կապիտալի շուկայի զարգացմանը: Արիստոմենե Վարուդակիսը նկատել է նաեւ, որ կորպորատիվ թափանցիկությունը խթանում է փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման մատչելիությունը, կրճատում է ֆինանսական ռիսկերը, խթանում է արտաքին ներդրումների ներհոսքը: Tweet Դիտում՝ 11632