Երեւան /Մեդիամաքս/. ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությանը տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Հայաստանի “ժողովրդավարական կառավարման մեջ բարելավումներ կլինեն”: “Երբ տեսնենք շոշափելի բարելավում այդ որոլտում, մենք ակտիվորեն կհամագործակցենք Հայաստանի կառավարության, ինչպես նաև մեր Կոնգրեսի հետ` գտնելու ֆինանսավորման այլ մեխանիզմներ”, - ասել է դիվանագետը` ՄԵԴԻԱՄՍՔՍ-ի խնդրանքով մեկնաբանելով ՙՀազարամյակի մարտահրավեր կորպորացիայի՚ /ՀՄԿ/ տնօրենների խորհրդի վերջին որոշման ազդեցությունը Հայաստանի ծրագրի, ինչպես նաեւ Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների վրա: “Մենք կիսում ենք ՀՄԿ-ի ափսոսանքը, որ այն չի կարող շարունակել ճանապարհների կառուցման ամբողջական ֆինանսավորումը, սակայն ՀՄՀ Հայաստան ծրագրի ոռոգման համակարգի վերանորոգման, ինչպես նաեւ ֆերմերների դասավադման բաղադրիչները շարունակվում են: Ի հավելումն, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրերը գյուղական տարածքներում մեծացնում են առողջապահական եւ սոցիալական ծառայությունների հասանելիությունը եւ բարելավում են տեղական տնտեսությունը` աջակցելով փոքր բիզնեսին եւ ստեղծելով աշխատատեղեր: Լինելով միջազգային ֆինանսական հաստատությունների, ինչպիսիք են` Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Ասիական զարգացման բանկը, ամենախոշոր դոնոր կազմակերպությունը, ԱՄՆ տրամադրում է շոշափելի օժանդակություն` ուղղված Հայաստանում գյուղական աղքատության հաղթահարմանը: ՀՄԿ-ի որոշումը բխում է Հայաստանի կառավարության` մի քանի կարեւոր ցուցանիշների կատարողականը ժամանակի ընթացքում բարելավելու անկարողությունից: Մենք հուսով ենք, որ ժողովրդավարական կառավարման մեջ բարելավումներ կլինեն: Երբ տեսնենք շոշափելի բարելավում այդ որոլտում, մենք ակտիվորեն կհամագործակցենք Հայաստանի կառավարության, ինչպես նաեւ մեր Կոնգրեսի հետ` գտնելու ֆինանսավորման այլ մեխանիզմներ: Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները, և շարունակելու ենք Հայաստանի կառավարության եւ հայ ժողովրդի հետ կապերը ամրապնդելու ուղիներ փնտրել”, - ասել է Մարի Յովանովիչը ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությանը հետ հարցազրույցում: Tweet Դիտում՝ 11451