Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանը Մոնտենեգրոյում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի/Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների նիստին: Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են ԿԲ մամլո ծառայությունում, նիստի ընթացքում քննարկվելու են հետեւյալ թեմաները` “Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի առջեւ քաղաքականության իրականացման առումով ծառացած մարտահրավերները”, “Ճգնաժամային կառավարման լավագույն պրակտիկաները”, “ԱՄՀ և Համաշխարհային Բանկի ընթացիկ գործընթացները”, “Համաշխարհային Բանկի արձագանքը ներկա ճգնաժամին” եւ “Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի արձագանքը Արեւելյան Եվրոպայի ֆինանսական ճգնաժամին”: Արթուր Ջավադյանն առանձին հանդիպումներ է ունենալու նաեւ Հոլանդիայի փոխվարչապետ Ուոթեր Բոոսի եւ ԱՄՀ/ՀԲ Հոլանդիայի ենթախմբի նախագահ, Հոլանդիայի ազգային բանկի նախագահ Նութ Վելլինկի հետ: Tweet Դիտում՝ 12197