2013 թվականից խաղատները կգործեն միայն հատուկ գոտիներում

11.06.2009 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր որոշել է հանդես գալ “Շահումով խաղերի եւ խաղատների մասին” օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու առաջարկով:

Ինչպես կառավարության նիստում տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, 2013թ. հունվարի 1-ից խաղատներ կարող են գործել միայն Ջերմուկ եւ Սեւան քաղաքներում եւ Ծաղկաձոր զբոսաշրջային գոտում, ինչպես նաեւ “Զվարթնոց” օդանավակայանի տարածքում եւ ազատ տնտեսական գոտում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ մինչեւ 2013 թվականը բոլոր խաղատները պետք է դադարեցնեն գործունեությունը երկրի կենտրոնական մասում եւ իրենց բիզնեսը տեղափոխեն հատուկ դրանց համար հատկացված շրջաններ:

Նրա խոսքերով, մայրաքաղաքում խաղատան բացման մասին հարցը կարող է քննարկվել միայն $100 մլն ծավալի բիզնես առաջարկի դեպքում` համատեղված բարձրակարգ հյուրանոցի շինարարությամբ, որի համարային ֆոնդը չպետք է պակաս լինի 125 սենյակից:

Դիտում՝ 11675
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW