«Արարատբանկը» MasterCard քարտեր կտրամադրի 50% զեղչով

11.06.2009 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. «Արարատբանկը» հայտարարել է ամռան ամիսների ընթացքում MasterCard քարտերը 50% զեղչով տրամադրելու մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, ակցիայի շրջանակներում MasterCard Gold-ը կտրամադրվի 15 հազ. դրամ, MasterCard Business-ը՝ 10 հազ. դրամ, MasterCard Standard-ը` 5 հազ. դրամ, իսկ MasterCard Cirrus Maestro-ն` 2 հազ. դրամ տարեկան սպասարկման վարձով:

«Արարատբանկի» հետ պլաստիկ քարտերի տրամադրման պայմանագիր ունեցող կազմակերպությունների աշխատակիցներին MasterCard-ի պլաստիկ քարտերը կտրամադրվեն 30% զեղչով:

 

Դիտում՝ 16229

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW