ՀԿԴ-ն դարձավ Համարակալման ազգային գործակալությունների ասոցիացիայի գործընկեր

10.06.2009 | 12:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան /ՀԿԴ/ դարձել է Համարակալման ազգային գործակալությունների ասոցիացիայի /ANNA/ գործընկեր:

Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա”-ի մամլո ծառայությունում, որպես ասոցիացիայի գործընկեր` ՀԿՖ-ն անդամ ազգային գործակալությունների միջոցով արժեթղթերին շնորհելու է արժեթղթերի միջազգային տարբերակիչ համարներ (ISIN կոդեր)` ISO 6166 միջազգային ստանդարտին համապատասխան:

“Արժեթղթերի համարակալման միջազգային համակարգի ներդրումը Հայաստանում կհեշտացնի միջազգային հաստատությունների ու ներդրողների կողմից հայկական արժեթղթերի տարբերակումը եւ ճանաչումը` հնարավորություն ընձեռելով օպտիմալացնել եւ ավտոմատացնել նրանց հետ կապված տեղեկատվության մշակման բոլոր գործընթացները”,- տեղեկացրել են “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա”-ում:

Այստեղ ընդգծել են, որ ANNA-ի հետ համագործակցության մեկնարկը կարեւոր քայլ է Հայաստանում կապիտալի շուկային առնչվող միջազգային չափանիշների եւ լավագույն փորձի ներդրմանն ուղղված NASDAQ OMX-ի ռազմավարության շրջանակներում:

ANNA-ն ստեղծվել է 1992 թվականին` արժեթղթերին եւ ֆինանսական այլ գործիքներին շնորհվող կոդերի միջազգային միասնական չափանիշների եւ համակարգի մշակման, ներդրման ու պահպանման նպատակով: Ներկայումս ասոցիացիան միավորում է շուրջ 100 երկրների համարակալման ազգային գործակալություններ:

Դիտում՝ 16001

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW