Հայ գործարարները բնապահպանական միջոցառումներ ձեռնարկելու հատուկ ցանկություն չունեն

10.06.2009 | 10:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայ գործարարները շրջակա միջավայրի խնդիրներով մտահոգվածության ցածր մակարդակ են ցուցաբերում:

Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ի մարքեթինգի բաժնում, այդ մասին վկայում են “Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ”-ի միջազգային բիզնես-զեկույցի արդյունքները, որը կազմվել է աշխարհի 36 երկրների 7200 մասնավոր ընկերությունների ղեկավարների շրջանում անցկացված հարցումների հիման վրա:

Հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ հայաստանյան գործարարները բնապահպանական միջոցառումներ ձեռնարկելու հատուկ ցանկություն չունեն:

Շրջակա միջավայրի խնդիրներով մտահոգվածության մակարդակով Հայաստանը 31-րդ տեղում է (առաջին տեղում են Ֆիլիպինները, վերջինում` Թուրքիան), իսկ էկոլոգիական խնդիրների լուծմամբ զբաղվելու պատրաստակամության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 26-րդ տեղը (ըստ այդ ցուցանիշի առաջատարը Թաիլանդն է, իսկ ցուցակը եզրափակում է Բելգիան):

Դիտում՝ 11972

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW