ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 0.25%-ով` սահմանելով այն 6%

09.06.2009 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկը /ԿԲ/ այսօր որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25%-ով` սահմանելով այն 6%:

Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամլո ծառայությունում, 2009թ. մայիսին ապրիլի նկատմամբ արձանագրվել է 1.6% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.4%` շարունակելով գտնվել նպատակային միջակայքի ստորին հատվածում:

Խորհուրդը վերոնշյալ զարգացումների պայմաններում նպատակահարմար է գտել շարունակել  տոկոսադրույքների իջեցման եւ ծավալային ընդլայնման ակտիվացման քաղաքականությունը` վարկավորումը խթանելու եւ տնտեսության վերականգնման տեմպն արագացնելու նպատակով:

Դիտում՝ 12634

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW