“Հայէկոնոմբանկի” մասնաճյուղերում տեղադրվել են Telcell տերմինալներ

09.06.2009 | 13:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հունիսի 1-ից “Հայէկոնոմբանկի” մասնաճյուղերում կարելի է կոմունալ վճարումներ կատարել ինչպես բանկի հաշվիչ-դրամարկղային հանգույցների միջոցով, այնպես էլ Telcell վճարային տերմինալների օգնությամբ:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են “Թել-Սել” ՓԲԸ մամլո ծառայությունում, վճարային համակարգի եւ “Հայէկոնոմբանկի” միջեւ ստորագրված համաձայնագրի շրջանակներում տերմինալները տեղադրվել են բանկի մասնաճյուղերում հետեւյալ հասցեներով` Ամիրյան 23/1, Նանսենի 14/15, Գ. Նժդեհ 28, Կոմիտաս 57:

“Հայէկոնոմբանկի” գործադիր փոխտնօրեն Արսեն Կատվալյանի խոսքերով, Telcell տերմինալները թույլ կտան նվազեցնել հաշվիչ-դրամարկղային հանգույների ծանրաբեռնվածութունը, ինչը, իր հերթին, կհանգեցնի բանկի հաճախորդների ավելի արագ սպասարկմանը:

“Կոմունալ ծառայությունների եւ բջջային կապի դիմաց վճարումներից բացի, “Հայէկոնոմբանկի” մասնաճյուղերում տեղադրված մեր տերմինալների միջոցով կարելի է վճարումներ կատարել ծառայությունների մեծ թվով պրովայդերների օգտին, որոնց մեծ մասը ներկայացված է միայն մեր ցանցում”,- ասել է “Թել-Սել” ՓԲԸ գործադիր տնօրեն Արամ Ազատյանը:

Դիտում՝ 19171

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW