ՀՀ ԿԲ-ն ամփոփել է «Լավագույն տեղեկատվական գրքույկ 2009» մրցույթի արդյունքները

05.06.2009 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկն /ԿԲ/ այսօր ամփոփել է «Լավագույն տեղեկատվական գրքույկ 2009» մրցույթի արդյունքները, որի շրջանակներում կարգավորիչը որոշում է այն բանկերը, ապահովագրական ընկերությունները եւ վարկային կազմակերպությունները, որոնք հաճախորդներին տրամադրում են լիարժեք, որակյալ եւ մատչելի տեղեկատվություն իրենց ծառայությունների մասին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, «Լավագույն գրքույկ 2009» անվանակարգում հաթող են ճանաչվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը», «Այ Էս Ջի» ապահովագրական ընկերությունը եւ ACBA Leasing ունիվերսալ վարկային կազմակերպությունը:

«Լավագույն դիզայն եւ տեղեկատվության մատուցման ձեւ» անվանակարգում հաղթող են ճանաչվել «Կոնվերս Բանկը», «Ալֆա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը եւ ACBA Leasing կազմակերպությունը:

«Լավագույն բովանդակություն եւ բարձր հասանելիություն» անվանակարգում հաղթող են ճանաչվել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը», «ԻՆԳՈ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը եւ «Նորվիկ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը:

Այսօր հանդես գալով հավաստագրերի հանձնման արարողությանը` ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը նշել է, որ ԿԲ-ն այդ մրցույթն անցկացնում է ֆինանսական համակարգի ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանության եւ ֆինանսական շուկայի նկատմամբ վստահության բարձրացման նպատակով:

Վախթանգ Աբրահամյանը նշել է նաեւ, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի մրցույթում ավելացել է անվանակարգերի եւ ժյուրիի անդամների թիվը, որոնց թվում, բացի ԿԲ աշխատակիցներից, եղել են նաեւ հասարակական կազմակերպությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների եւ լրատվական գործակալությունների ներկայացուցիչներ:

 

Դիտում՝ 12714
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW