«Հայբիզնեսբանկի» կանոնադրական կապիտալը համալրվել է 3,05 մլրդ դրամով

03.06.2009 | 13:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. «Հայբիզնեսբանկը» հայտարարել է իր կանոնանդական կապիտալի` 3 մլրդ 50 մլն դրամով համալրման մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, կանոնադրական կապիտալի համալրման մասին որոշումն ընդունվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ժողովում:
 
Այս տարվա հունիսի 1-ի դրությամբ բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 8,05 մլրդ դրամ: Կանոնադրական կապիտալը կազմված է 16 100 սովորական բաժնետոմսերից` յուրաքանչյուրը 500 հազ. դրամ անվանական արժեքով: 

Հունիսի 1-ի դրությամբ բանկի 56.52% բաժնետոմսերը պատկանում են բրիտանական Վիրգինյան կղզիներում գրանցված «Քրիստի Մենեջմենթ» ընկերությանը: Բաժնետոմսերի մնացած մասը հավասաապես բաժանված է ուկրաինական «Ալֆա-Գարանտ» ապահովագրական ընկերության եւ «Ուկրպրոմբանկի» միջեւ:

Դիտում՝ 16639
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW