ՀՀ կառավարությունը ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնին կտրամադրի 15 մլրդ դրամ

29.05.2009 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. $ 500 մլն ծավալի ռուսաստանյան վարկի միջոցների տեղաբաշխման նպատակով ՀՀ Կենտրոնական բանկում ստեղծվելու է կայունացնող հիմնադրամ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ռուսաստանյան վարկի մի մասն ուղղվելու է ՀՀ 2009թ. պետբյուջեի պակասորդի մարմանը, 24 մլրդ-ը ծախսվելու է Սպիտակի երկրաշարժի գոտում վերականգնողական աշխատանքների վրա, 15 մլրդ դրամ կառավարությունը հատկացնելու է փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնին` ՓՄՁ վարկավորման հնարավորությունների ընդլայնման համար:

Կառավարության ղեկավարը նշել է, որ միջոցների մնացորդը փոխանցվելու է կայունացնող հիմնադրամին եւ ծախսվելու է հակաճգնաժամային միջոցառումների իրականացման ուղղությամբ:

Դիտում՝ 12268
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW