ՀՀ ԿԲ-ի, “Կոնվերս բանկի” եւ “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի ներկայացուցիչները հաղթել են շախմատային մրցաշարում

29.05.2009 | 15:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ աշխատակից Աշոտ Ավետիսյանը հաղթող է ճանաչվել  միջբանկային 6-րդ մցրաշարում:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ ԿԲ-ում, մրցաշարը տեղի է ունեցել մայիսի 28-ին Երեւանում եւ նվիրված է եղել Հանրապետության տոնին ու Երեխաների պաշտպանության օրվան:

Երկրորդ տեղը զբաղեցրել է “Կոնվերս բանկի” աշխատակից Արսեն Նաղդալյանը, իսկ երրորդ տեղը` ՙԱՐԱՐԱՏԲԱՆԿ՚-ի ներկայացուցիչ Գեւորգ Թադեւոսյանը:

Մրցաշարին մասնակցել են Կենտրոնական բանկի, “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի, “Ինեկոբանկի”, “Արմսվիսբանկի”, “Կոնվերս բանկի”, “Ամերիաբանկի”, “Արդշինինվեստբանկի”, “ՎՏԲ-Հայաստան բանկի”, “Յունիբանկի” եւ “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” 35 աշխատակիցներ:

Մրցաշարին մասնակցել են նաեւ բանկերի աշխատակիցների 28 երեխաներ:

Մրցաշարը կազմակերպվել է ՀՀ բանկերի արհմիության եւ ԿԲ արհմիության կողմից: Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները ստացել են, համապատասխանաբար, 50, 30 եւ 20 հազարական դրամ մրցանակներ:

Դիտում՝ 16054

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW