Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 28-31-ը Աստանայում կմասնակցի Միջին Ասիայի, Սեւծովյան տարածաշրջանի եւ Բալկանյան երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի նիստին: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամլո ծառայությունում, նիստում քննարկվելու են հետեւյալ թեմաները. “Տնտեսության եւ ֆինանսների գլոբալ տեսություն. զարգացող երկրների տնտեսությունների առջեւ ծառացած խնդիրները”, “Ակտիվների հետընթացի դարաշրջան. ի՞նչ կարող են քաղել ԱՄՆ-ը, Եվրոպան եւ Չինաստանը 1990-2005 թթ. Ճապոնիայի օրինակից” եւ “Դրամավարկային քաղաքականությունն անկայունության պայմաններում՚: Նիստում ելույթ են ունենալու Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ կառավարիչ տնօրենի տեղակալ Տակատոսի Կատոն, Նոմուրայի հետազոտական ինստիտուտի ավագ տնտեսագետ Ռիչարդ Կուն եւ Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Գիլյերմո Կալվոն: Tweet Դիտում՝ 12886