ՀՀ-ին անհրաժեշտ է ներկրման ապամենաշնորհացում եւ կապիտալի շուկայի զարգացում, հայտարարել է նախկին վարչապետը
26.05.2009 | 11:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Ճգնաժամից դուրս գալու համար Հայաստանին անհրաժեշտ է ներկրման ապամենաշնորհականացում եւ կապիտալի շուկայի զարգացում, հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հանդես գալով մայիսի 25-ին կայացած միջազգային ֆորումում` Հրանտ Բագրատյանը նաեւ հայտարարել է ԱԱՀ տոկոսադրույքի իջեցման, պրոգրեսիվ եկամտահարկի սահմանման եւ արտարժույթով ավանդների ու վարկերի արգելման անհրաժեշտության մասին` դրամի լողացող փոխարժեքի մշտական պահպանման նախապայմանով:
Հրանտ Բագրատյանը հանդես է եկել կառավարության հակաճգնաժամային միջոցառումների, մասնավորապես, կառուցապատողներին պետական երաշխիքների տրամադրելու որոշման քննադատությամբ: “Հայաստանում առանց այդ էլ էլիտար բնակարանները չափից շատ են, ինչը միայն խորացնում է համաշխարհային ճգնաժամի ազեցությունը երկրի վրա”,- ասել է նախկին վարչապետը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: