Global Finance-ը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» ճանաչել է ՀՀ լավագույն բանկ
26.05.2009 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երևան /Մեդիամաքս/. Global Finance ամսագիրը երկրորդ տարին անընդմեջ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» ճանաչել է «ՀՀ լավագույն բանկ»:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, ընտրություն կատարելիս հաշվի են առնվել հետեւյալ ցուցանիշները. ակտիվների աճ, եկամտաբերություն, ռազմավարական հարաբերություններ, հաճախորդների սպասարկում, մրցունակ սակագներ եւ նոր ծառայություններ:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում» տեղեկացրել են հեռախոսային բանկինգի ծառայության գործարկման մասին` նշելով, որ մինչեւ 2009թ. առաջին կիսամյակի ավարտը կգործարկվի նաեւ ինտերնետային բանկինգի ծառայությունը:
«Շուտով մեր հաճախորդները հնարավորություն կունենան ընտրություն կատարել մասնաճյուղերի, բանկոմատների, հեռախոսային, ինչպես նաեւ ինտերնետային բանկային ծառայությունների միջեւ»,- նշել են բանկում:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: