ԿԲ-ն իջեցրեց տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6.25%

23.05.2009 | 09:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. Մայիսի 22-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25%:

Խորհուրդը փաստեց, որ գնաճի ընթացիկ զարգացումները համահունչ են նախանշված ուղղություններին եւ կանխատեսվող հորիզոնում այն կպահպանվի նպատակային միջակայքի սահմաններում, ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ԿԲ մամլո ծառայությունում:

ԿԲ Խորհուրդը միակարծիք է, որ համաշխարհային պահանջարկի շարունակվող կրճատման հետեւանքով արտաքին եւ ներքին շուկաներում ձևավորված ցածր գնաճային միջավայրի պահպանման, ինչպես նաեւ  կանխատեսվածից ավելի խորը տնտեսական անկման պայմաններում, 2009 թ. մարտի սկզբին ազգային արժույթի արժեզրկման արդյունքում գնաճի` նպատակային թիրախը գերազանցելու ռիսկերի հետագա դրսեւորումները քիչ հավանական են:

Խորհուրդը գտնում է, որ ստեղծված իրավիճակում առավել արդյունավետ է  տնտեսական աճի աջակցման քաղաքականությանը նպաստել դրամավարկային պայմանների կտրուկ թուլացմամբ` ինչպես տոկոսադրույքների իջեցման, այնպես էլ առավել ակտիվ ծավալային ընդլայնում իրականացնելու միջոցով: 

Դիտում՝ 10433
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW