Արտերկրի տնտեսագետները կքննարկեն ճգնաժամի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա

22.05.2009 | 13:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Մայիսի 25-ին Policy Forum Armenia կազմակերպությունը Երեւանում կանցկացնի Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը մեղմելու հեռանկարներին նվիրված տնտեսական ֆորում:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Policy Forum Armenia-ում, ֆորումին կմասնակցեն ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեղյանը, Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Սերգեյ Ալեքսաշենկոն, Թուրքիայի Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Ֆաթիհ Օզաթայը, Հունգարիայի ֆինանսների նախկին նախարար Լայոշ Բոքրոշը եւ այլոք:

Ֆորումը տեղի կունենա մայիսի 25-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի “Մանուկյան” սրահում ժամը 09:00-ից մինչեւ 18:00-ն:

Դիտում՝ 13693

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW