Երևան /Մեդիամաքս/. 2009թ. հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 9.7%-ով: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, հունվար-ապրիլ ամիսներին ՀՆԱ ծավալը կազմել է 638 մլրդ 939.3 մլն դրամ: Արդյունաբերական արտադրության ծավալը 2009թ. հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 176 մլրդ 967.6 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվելով 11.1%-ով: Ընդ որում, ամենախոշոր անկումը գրանցվել է շինարարական ոլորտում (42.4%-ով): Միջին ամսական աշխատավարձը 2008թ. հունվար-ապրիլ ամիսների համեմատ այս տարվա նույն ամիսներին ավելացել է 13.2 %-ով՝ կազմելով 96 875 դրամ: Բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն ավելացել է 17.9%-ով՝ հաշվետու ժամանակահատվածում կազմելով 80 937 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում՝ 120 427 դրամ (աճը՝ 7.4%): 2008թ. հունվար-ապրիլ ամիսներին ներմուծումը կրճատվել է 4 անգամ ՀՀ արտաքին առեւտրային շրջանառությունը 2009թ. հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 360.7 մլրդ դրամ ($1069.1 մլն)՝ 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 30%-ով: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, արտահանման ծավալը 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 47.8%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 59.9 մլրդ դրամ ($175.6 մլն), իսկ ներկրման ծավալները կրճատվել են 25%-ով` կազմելով 300.8 մլրդ դրամ ($893,5 մլն): Արտաքին առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը 2009թ. հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 240,9 մլրդ դրամ, կամ $717,9 մլն: Tweet Դիտում՝ 10141