Երեւան /Մեդիամաքս/. “Հայէկոնոմբանկը” հայտարարել է “Լիդեր” համակարգի միջոցով դրամական փոխանցումները սպասարկելու մեկնարկի մասին: “Լիդեր” համակարգը թույլ է տալիս առանց հաշվի բացման դրամական փոխանցումներ կատարել ԱՊՀ երկրներում, Լատվիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Լեհաստանում, Իսրայելում, ԱՄՆ-ում, Չեխիայում, Շվեյցարիայում եւ Պորտուգալիայում: Համակարգի սպասարկման կետերի թիվը գերազանցում է 6000-ը: Դեպի Հայաստան դրամական միջոցների փոխանցումն ու ստացումը կատարվում է կատարվում է ԱՄՆ դոլարով, եվրոյով եւ ռուսական ռուբլով, միջնորդավճարը կազմում է 2%: “Հայէկոնոմբանկում” տեղեկացրել են, որ փոխանցումները կատարվում են ինչպես գլխավոր գրասենյակում, այնպես էլ բանկի ցանկացած մասնաճյուղում: “Հայէկոնոմբանկը” սպասարկում է նաեւ MoneyGram, Migom, Blizko, Anelik, “Быстрая почта” եւ PrivatMoney դրամական փոխանցումների համակարգերը: Tweet Դիտում՝ 15804