«Ճգնաժամի պայմաններում ազգային արժույթի դերի բարձրացումը կարեւորագույն խնդիր է»

16.05.2009 | 13:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/.  Մայիսի 15-ից 21-ը Եղեգնաձորում անցկացվում է «Հայաստանի դրամաշրջանառության պատմություն» ցուցահանդեսը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ցուցահանդեսն անցնում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Եղեգնաձորի մասնաճյուղում:

Ցուցահանդեսում ներկայացված են տարբեր ժամանակաշրջանների հայկական ազգային դրամները, ԿԲ հուշադրամները, ինչպես նաեւ գրքեր ու բրոշյուրներ` նվիրված ՀՀ ԿԲ գործունեությանը:

Ցուցահանդեսի նախաձեռնողներն են ԿԲ-ն ու ՀՊՏՀ-ն:

Ելույթ ունենալով մայիսի 15-ին կայացած ցուցահանդեսի բացմանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ ցուցահանդեսը կարեւոր քայլ է պետական ու կրթական մարմինների համագործակցության մեջ: «Համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պայմաններում կարեւորագույն խնդիր է մեր ազգային արժույթի հեղինակության ու դերի բարձրացումը», - ասել է Արթուր Ջավադյանը:

Նախկինում ազգային դրամի պատմությանը նվիրված ցուցահանդեսներ են կազմակերպվել նաեւ Լոռու եւ Տավուշի մարզերում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ): 

Ցուցահանդեսի ֆոտոռեպորտաժը ներկայացված է նյութի սկզբնամասում (ընդամենը 15 լուսանկար):

Դիտում՝ 11395
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW