“Հայէկոնոմբանկը” դադարեցրել է մաքսակետերում գործող 12 մասնաճյուղերի գործունեությունը

15.05.2009 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Հայէկոնոմբանկը” դադարեցրել է ՀՀ մաքսային կետերում գործող 12 մասնաճյուղերի գործունեությունը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են բանկի մարկեթինգի բաժնում, որոշումը պայմանավորված է 2006 թվականին ՀՀ Մաքսային պետական կոմիտեի, Կենտրոնական բանկի եւ “Հայէկոնոմբանկի” միջեւ կնքված եռակողմ պայմանագրի գործողության ժամկետի ավարտով:

“Հայէկոնոմբանկ” ԲԲԸ-ի միջնորդության հիման վրա կայացված ՀՀ Կենտրոնական բանկի որոշման համաձայն, դադարեցվել է “Հայէկոնոմբանկ” ԲԲԸ-ի “Արարատյան”, “Զվարթնոց”, “Նորագավիթ”, “Շիրակ”, “Բավրա”, “Ագարակ”, “Բագրատաշեն”, “Այրում”, “Սիսիան”, “Գուգարք”, “Գոգավան” եւ “Խորենացի” սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերի գործունեությունը:

Դիտում՝ 13147
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW