2009թ. ապրիլին Հայաստանում հարկային մուտքերը կազմել են 16.6 մլրդ դրամ

14.05.2009 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. ապրիլին ՀՀ պետական բյուջե հարկային մուտքերի ծավալը կազմել է 16.6 մլրդ դրամ, ինչն ընդամենը 0.8 մլրդ-ով է զիջում նախորդ տարվա համանուն ցուցանիշին:

Ինչպես այսօր կայացած ճեպազրույցում հայտնել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, համաշխարհաին ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում կառավարությունն այդ ցուցանիշը բավարար է գնահատում:

Նրա խոսքերով, հարկային մարմինները մեծ ուշադրություն են դարձնում տնտեսվարող սուբյեկտների ստվերային տնտեսության բացահայտմանը: “Ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ է ավելի խստորեն կիրառել օրենքը` ճիշտ հարկային հաշվառում ապահովելու նպատակով”,- ասել է Գագիկ Խաչատրյանը:

Նա տեղեկացրել է, որ 2009թ. ապրիլին շահութահարկից ստացված հարկային մուտքերը 3 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա համանուն ցուցանիշը:

Դիտում՝ 14020
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW