“Յունիբանկը” գործարկել է կոմունալ վճարումների նոր միասնական համակարգ

13.05.2009 | 16:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկը” գործարկել է կոմունալ վճարումների պարբերական իրականացման նոր միասնական համակարգ:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայութունում, նոր ծառայությունից օգտվելու համար հաճախորդից պահանջվում է այցելել բանկի մոտակա մասնաճյուղ եւ լրացնել պարբերական վճարումների դիմում-հանձնարարականը: Ըստ այդմ, հաճախորդը հանձնարարում է բանկին   իրականացնել ամենամսյա վճարումներ կոմունալ ծառայությունների դիմաց` իր կողմից նշված ժամանակահատվածում, սահմանաչափերով եւ առաջնահերթությամբ:

Դիմում-հանձնարարականը լրացնելուց հետո հաճախորդին տրվում է համապատասխան քարտ, որի վրա նշված է հաճախորդի անուն-ազգանունը, բանկային հաշվեհամարը եւ նույնականացման կոդը: Իրականացված վճարումների վերաբերյալ հաճախորդը բանկի կողմից տեղեկացվում է հեռախոսազանգի, SMS հաղորդագրության կամ էլեկտրոնային փոստի միջոցով` ըստ ցանկության:

Դիտում՝ 13847

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW