Երեւան /Մեդիամաքս/. “Ինեկոբանկ” ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում` ընդգրկվելով Bbond ցուցակում: Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մամլո ծառայությունում, ցուցակվել են 50 000 դրամ անվանական արժեքով, 365 օր մարման ժամկետով եւ տարեկան 9.5% եկամտաբերությամբ 7000 պարտատոմսեր: Թողարկմանը շնորհվել է ENECB1 բորսայական հապավումը: Բանկի միջազգային բաժնետերերն են Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (10%) եւ KfW բանկային խմբի անդամ հանդիսացող գերմանական DEG (Deutsche Investitions-Und Entwicklungsgesellschaft) ներդրումային ընկերությունը (13.5%): 2009թ. մարտի 31-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 9 367 105 հազ. դրամ, ակտիվները` 48 442 912 հազ. դրամ, պարտավորությունները` 39 085 807 հազ. դրամ: Ֆոնդային բորսայի մամլո ծառայությունում հիշեցրել են, որ 2009թ. փետրվարից “Ինեկոբանկը” ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է, հնարավորություն ունի գործարքներ իրականացնել բորսայի բոլոր, այդ թվում` կորպորատիվ եւ պետական պարտատոմսերի, ՌԵՊՈ գործիքների եւ արտարժույթի հարթակներում: Tweet Դիտում՝ 15209