Fruitful Armenia-ն հայտարարել է երիտասարդական նախագծերի մրցույթ

08.05.2009 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Երեւան/. Fruitful Armenia կազմակերպությունը հայտարարել է “Fruitful Talent Armenia” նորարարական նախագծերի մրցույթ գյուղատնտեսության, մարքեթինգի, ֆինանսների եւ ենթակառուցվածքների ոլորտում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, այդ մասին հինգշաբթի օրը Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Fruitful Armenia-ի գլխավոր գործադիր տնօրեն Անա Քրիստինա Շիրինյանը:

Նրա խոսքերով, նախագծերի մրցույթին կարող են մասնակցել 18-ից 30 տարեկան հայ երիտասարդներ, ովքեր տիրապետում են հայերեն եւ անգլերեն լեզուների` անկախ նրանից, թե որ երկրում են ապրում: 

Անա Քրիստինա Շիրինյանը նշել է, որ նախագծի նպատակը հայ երիտասարդության տաղանդավոր ներկայացուցիչներ գտնելն է, ովքեր ցանկանում են ներկայացնել հեղափոխական նախագծեր` ուղղված ՀՀ գյուղատնտեսուության, մարքեթինգի, ֆինանսների կամ ենթակառուցվածքների զարգացմանը: 

Մրցույթի բացարձակ հաղթողը, ինչպես նաեւ առաջին եւ երկրորդ մրցանակակիրները կստանան, համապատասխանաբար, 3 մլն, 750 հազ. եւ 300 հազ. դրամ, ինչպես նաեւ նոութբուքեր: Նոութբուք կստանա նաեւ երրորդ մրցանակակիրը: Մրցույթի երկու մասնակիցներ կստանան խրախուսական պարգեւներ: Մրցանակակիր բոլոր աշխատանքները կհրպարակվեն: Պարգեւատրման արարողությունը տեղի կունենա Երեւանում այս տարվա հոկտեմբերին:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն` հարցաթերթիկ լրացնելով www.fafarmenia.org կայքում եւ իրենց աշխատանքն ուղարկելով հայերեն եւ անգլերեն լեզուներով fruitfularmeniathecontest2009@fafarmenia.org հասցեով` մինչեւ այս տարվա օգոստոսի 31-ը: Աշխատանքները տպագիր տարբերակով կամ էլեկտրոնային կրիչով կարելի է ներկայացնել “Արմենիա Միջազգային օդանավակայաններ” ՓԲԸ գրասենյակ, որը տեղակայված է “Զվարթնոց” միջազգային օդանավակայանում:

Մրցույթի գլխավոր հովանավորը “Կոնվերս բանկն” է:

Fruitful Armenia-ն անկախ, ոչ առեւտրային կազմակերպություն է, որի նպատակն է Հայաստանում գյուղատնտեսության եւ սննդամթերքների արտադրության տեխնոլոգիաների զարգացման խթանումը:

 

Դիտում՝ 18986
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW