“Արդշինինվեստբանկի” ղեկավար կազմում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

07.05.2009 | 17:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Արդշինինվեստբանկի” խորհուրդը չորեքշաբթի օրը բավարարել է բանկի վարչության նախագահ Արամ Անդրեասյանի հրաժարականի մասին դիմումը: 

Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, ապրիլի 28-ին “Արդշինինվեստբանկի” բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում Արամ Անդրեասյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2003 թվականից, ընտրվել է բանկի խորհրդի ամդամ եւ, հանաձայն գործող օրենսդրության, չէր կարող համատեղել վարչության նախագահի եւ խորհրդի անդամի պաշտոնները: 

Միաժամանակ, խորհրդի որոշմամբ, Արամ Անդրեասյանը նույն օրը նշանակվել է բանկի գլխադասային հոլդինգի կառավարող կազմակերպության ֆինանսական տնօրեն:

Խորհրդի նիստում “Արդշինինվեստբանկի” խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել Արամ Անդրեասյանին երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար: Արամ Անդրեասյանը պատրաստակամություն է հայտնել իր փորձն ու գիտելիքներն օգտագործել հոլդինգի մեջ մտնող ձեռնարկությունների հետագա զարգացման եւ հզորացման համար:

“Արդշինինվեստբանկի” վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել բանկի վարչության նախագահի տեղակալ, տարածքային կառավարման եւ վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Գուրգեն Հարությունյանը:

Դիտում՝ 18098
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW