“Կոնվերս բանկը” դադարեցնում է “Հայբիզնեսբանկի” բանկոմատներում VISA քարտերի համատեղ սպասարկումը

07.05.2009 | 14:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Կոնվերս բանկը” դադարեցնում է “Հայբիզնեսբանկի” բանկոմատներում VISA քարտերի համատեղ սպասարկումը:

Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են “Կոնվերս բանկի” մարքեթինգի բաժնում, այս տարվա մայիսի 15-ից “Կոնվերս բանկի” VISA քարտերը սպասարկվելու են այլ սակագնով` 1%, նվազագույնը` 1500 դրամ կամ դրան համարժեք արտարժույթ:

“Կոնվերս բանկում” հիշեցրել են, որ ավելի վաղ, երկու բանկերի միջեւ կնքված “Բանկոմատների  համատեղ օգտագործման եւ սպասարկման վերաբերյալ՚ պայմանագրի համաձայն, “Կոնվերս բանկի” VISA  քարտերի սպասարկումը  “Հայբիզնեսբանկի” բանկոմատներում իրականացվում էր ճիշտ նույն սակագնով, ինչ  “Կոնվերս բանկի” սեփական բանկոմատներում:

Դիտում՝ 16617

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW