Հավանության է արժանացել նոր ֆինասնական գործիքի ստեղծմանն ուղղված փոփոխությունների փաթեթը

07.05.2009 | 13:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել առեւտրային եւ ֆինանսական կազմակերպությունների համար կապիտալի ավելացման նոր ֆինասնական գործիքի ստեղծմանն ուղղված օրենդրական փոփոխությունների փաթեթը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, այսօր կառավարության նիստում ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանն ասել է, որ ընդունվող փոփոխությունները թույլ կտան ստորադաս պարտավորությունների ներգրավման հնրավորություն ստեղծել: Նրա խոսքերով, այդ մեխանիզմը լրացուցիչ կապիտալի ներգրավման ավելի արդյունավետ ու արագ եղանակ է, քան կանոնադրական կապիտալի ավելացումը:

Ստորադաս պարտավորություն են համարվում այն միջոցները, որոնք փոխառուին տրամադրվում են ավելի քան 10 տարի ժամկետով` շրջանառու կապիտալի ավելացման նպատակով:

Դիտում՝ 12826

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW