ԿԲ նախագահը մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի նիստին

07.05.2009 | 11:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանն այսօր մեկնել է Ֆրանկֆուրտ, ուր կմասնակցի Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստին:

Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին տեղեկացրել են ՀՀ ԿԲ մամլո ծառայությունում, նիստում քննարկվելու են փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցության, բնակարանային շուկայի կայուն զարգացման եւ վերականգնվող էներգետիկայի զարգացման վարկային ծրագրերի հարցերը: Այդ ծրագրերի շրջանակներում ՀՀ ԿԲ նախագահը գերմանական KfW բանկի հետ բանակցություններ է վարելու նոր միջոցներ ներգրավելու վերաբերյալ:

Դիտում՝ 14010

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW