ՀԵ-ն պատրաստ է Կարս-Գյումրի ուղղությամբ երկաթուղային հաղորդակցություն իրականացնել

28.04.2009 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. “Հարավկովկասյան երկաթուղի” /ՀԵ/ ՓԲԸ ներդրումների ծավալը 2009 թվականին կազմելու է 2 մլրդ 600 մլն ռուբլի (շուրջ $74 մլն): 

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում ՀԵ տնօրենի ենթակառուցվածքների գծով տեղակալ Մարատ Խակովն ասել է, որ ներդրումների հիմնական մասն ուղղվելու է հայաստանյան երկաթուղու ենթակառուցվածքների վերականգնմանը: Նա, մասնավորապես, նշել է շուրջ 100 կմ ճանապարհային տնտեսության վերականգնումը, էներգամատակարարման որակի բարելավումը, վագոնների վերանորոգումը եւ այլն:

Մարատ Խակովը նշել է, որ մայիսի 25-ից սկսվում են ամառային ուղեւորափոխադրումները: Փոխտնօրենն ընդգծել է, որ, ինչպես եւ նախորդ տարի, ՀԵ-ն մտադիր է հաղորդակցություն բացել Երեւանի եւ Բաթումի միջեւ: 

Խոսելով Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցության մասին` Մարատ Խակովը նշել է, որ քաղաքական որոշման դեպքում ընկերությունը մտադիր է անմիջապես սկսել հաղորդակցության իրականացումը` հավելելով, որ արդեն կատարվել են վերանորոգման անհրաժեշտ բոլոր աշխատանքները:

 

Դիտում՝ 11104
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW