“Արարատբանկը” թողարկել է չիպային MasterCard քարտեր

22.04.2009 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Արարատբանկը” թողարկել է MasterCard վճարային համակարգի Gold եւ Standard չիպային քարտեր:

Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, քարտերն ունեն հատուկ նշան եւ պաշտպանվածության բարձր աստիճան: “Արարատբանկի” չիպային քարտերը տրամադրվելու են նույն պայմաններով, ինչ MasterCard վճարային համակարգի Gold եւ Standard սովորական պլաստիկ քարտերը:

Մի քանի ամիս առաջ “Արարատբանկն” իր հաճախորդներին առաջարկեց MasterCard վճարային համակարգի ողջ փաթեթը` Gold, Business, Standard եւ Cirrus/Maestro քարտերը:

Դիտում՝ 16771

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW