Դրամի հետագա արժեզրկման համար նախադրյալներ չկան, կարծում է “Ամերիաբանկի” ղեկավարը

20.04.2009 | 10:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. Դրամի հետագա արժեզրկման համար նախադրյալներ չկան, կարծում է “Ամերիաբանկի” գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արտակ Հանեսյանը վստահություն է հայտնել, որ ազգային արժույթի հետագա զգալի տատանումներ չեն սպասվում, եւ 2009թ. ավարտին դոլարի փոխարժեքը չի գերազանցի 385 դրամը:

“Մարտի սկզբին տեղի ունեցած արժեզրկման արդյունքում մենք որոշ վնասներ կրեցինք, սակայն դրա փոխարեն մեծացավ մեր նկատմամբ վստահությունը, քանի որ մենք մեր հաճախորդների համար մինչեւ վերջ փոխանակում էինք կատարում”,- ասել է Արտակ Հանեսյանը:

Նրա գնահատմամբ, ՀՀ բանկային համակարգի դոլարիզացիան ներկայումս կազմում է 70-ից 80%, իսկ ապադոլարիզացիան կշարունակվի 3-ից 5 տարի:

Դիտում՝ 9577

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW