Հայաստանը պետք է մշտապես լողացող փոխարժեքի քաղաքականություն վարի, կարծում է ՌԴ փորձագետը

20.04.2009 | 09:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Ավելի լավ է ՀՀ կառավարությունը չդիմի մասնավոր հատվածի վարկավորմանն ու պետական երաշխիքներ տրամադրելուն, ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հացրազրույցում ասել է ՌԴ կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիայի ռեկտոր Վլադիմիր Մաուն:

Վլադիմիր Մաուն այդ մասին ասել է` մեկնաբանելով ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները:

“Կառավարությունը կարող է այդ քայլերին դիմել միայն շատ թափանցիկ պայմանների եւ հասարակական խիստ վերահսկողության պարագայում, բայց, իհարկե, ավելի լավ է նման միջոցների առհասարակ չդիմել”,- ասել է Վլադիմիր Մաուն:

Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Հայաստանը պետք է ավելի շուտ արժեզրկեր ՀՀ դրամը: Վլադիմիր Մաուի խոսքերով, Հայաստանի համար նպատակահարմար եւ ավելի հեշտ է մշտապես վարել ազգային արժույթի լողացող փոխարժեքի քաղաքականությունը:

Դիտում՝ 11116

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW